Մեր տեղեկություններով, այսօր երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրելու, որին մասնակցելու են և ուժային կառույցների ղեկավարները, և կառավարական բարձրաստիճան դասը:
1979-ի փետրվարի 11-ին Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ռուհոլահ Խոմեյնիի աջակիցները գահընկեց արեցին ԱՄՆ-ի աջակցությունը վայելող շահ Մուհամադ Ռեզա Փահլավիին։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ Իսլամական հեղափոխության 37-րդ տարեդարձի կապակցությամբ:
Այսօր՝ խախտելով իրենց սահմանած ավանդույթը՝ ՀՀԿ-ականները Գործադիր մարմնի նիստ արեցին, սովորաբար հինգշաբթին գալիս էր հինգշաբթի, այս անգամ եկավ չորեքշաբթի:
Համայնքների խոշորացման ծրագրով փետրվարի 14-ին Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերում համայնքապետի ընտրություններից 22 գյուղական համայնք կմիավորվի երեք խոշոր համայնքների շուրջ։
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հունվարի 30-ից փետրվարի 2-ը Ֆրանսիայում մի շարք հանդիպումներ է ունեցել «հանրային կարծիքի առաջատարների ու ֆրանսահայերի հետ»։
Երեկ ՀՀԿ ԳՄ նիստը տևել է երկու ժամից ավելի Ընտրական օրենսգիրքը քննարկելու պատճառով: Մանրամասն, շատ մանրամասն՝ տեխնիկականից մինչև ռազմավարական հարցեր, քննարկումը չի ավարտվել, որովհետև յուրաքանչյուր ՀՀԿ-ական առաջարկ ունի, վերջնական հայտարարի չեն եկել:
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը փետրվարի 2-ին «Կոնգրես» հյուրանոցում համատեղ ներկայացրին Եվրամիության և Հայաստանի միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագրի երկրորդ մոնիտորինգի զեկույցը:
Հայաստանը կտրել Ռուսաստանից ու Իրանից (հյուսիս-հարավից) և տեղավորել Չինաստանից Եվրոպա (արեելք-արևմուտք) աշխարհատնտեսական առանցքում չի հաջողվելու, չնայած Հայաստանն իր կողմից ամեն բան արել է դրա համար. 2018-ին բեմականացրել է թավշյա հեղափոխություն, տուրք է տվել թուրքական պահանջներին` հրաժարվելով Արցախից, խոստացել է Սյունիքով անցնող ճանապարհը վերապատվիրակել...